ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Ասում են…

Ասում են…
25.05.2012 | 13:04

...թե ՀԱԿ-ում, բացի պառլամենտ անցած ուժերից, մնացածները համոզված են, որ ավելի լավ է իշխանությունների կողքին լինել, քան «այսպիսի» ընդդիմության: ՀԱԿ-ում իշխում է այն կարծիքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ի նախագահական ընտրություններին չի առաջադրվելու, այդ պատճառով էլ իրեն հատուկ քինախնդրությամբ, Տարաս Բուլբայի սկզբունքով` ես ծնել եմ, ես էլ կսպանեմ, փոշիացնում է ընդդիմադիր շարժումը, իրենից հետո ավերակներ թողնելով: Մանավանդ` որևէ «խնդիր» նա չունի, որովհետև որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը, «ամերկաներում» բիզնեսներ ունի:

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ